Ասում են՝ մի ծեր շուն մի օր դուրս եկավ թիթեռներին հետապնդելու: Չէր շտապում: Ոչ մի նպատակ չուներ: Պարզապես ուզում էր ևս մեկ անգամ կյանքը զգալ իր թաթերի տակ:Բայց խաղի ու երազանքների միջև նա մոլորվեց: Մի օր մի քաղցած հովազ նկատեց նրան և սկսեց մոտենալ:
Շունը տեսավ վտանգը, բայց չփախավ:
Նա այդքան ուժ չուներ:
Բայց նա ուներ… իմաստություն: Հանգիստ նստեց՝ մեջքով դեպի հովազը, սկսեց ծամել մոտակայքում գտած հին ոսկորները և բարձրաձայն ասաց.
— Ը՜մ՜մ՜… այդ հովազը, որ նոր կերա, համեղ էր: Հետաքրքիր է՝ մոտակայքում մեկ ուրիշը կա՞:
Երիտասարդ հովազը քարացավ տեղում:
Վախով նայեց ծեր շանն ու փախավ:
Շանը փրկեց ոչ թե ուժը, այլ խելքը:
Բայց պատմությունը սրանով չի ավարտվում:
Մի կապիկ, որ ծառի վրայից հետևել էր ամբողջ տեսարանին, որոշեց դավաճանել շանը: Նա վազեց հովազի հետևից՝ բացահայտելու ճշմարտությունը, հույսով, որ դրա դիմաց պաշտպանություն կստանա:
Խելացի շունը, ինչպես միշտ, նկատեց նրանց գալուստը. զայրացած հովազը վազում էր առաջ, իսկ կապիկը նրա մեջքին էր:
Այս անգամ շունը կրկին հանգիստ նստեց և մրթմրթաց.
— ՈՒ՞ր է այդ կապիկը: Ես նրան ուղարկել էի մեկ այլ հովազ բերելու, բայց նա շատ է ուշանում…
Հովազը կտրուկ կանգ առավ: Նայեց կապիկին, իսկ կապիկը վախից այս անգամ փախավ:
Լիլիթ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ.
Կյանքում միշտ չէ, որ ամենաարագը կամ ամենաուժեղն է հաղթում։ Երբեմն… հաղթում է նա, ով սպասում է և գործում է իմաստությամբ, որովհետև տարիքը չի խլում քո ուժը: Այն սովորեցնում է, թե ինչպես ավելի լավ օգտագործես այն: